Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում յուրաքանչյուր 3-րդ կազմակերպություն փնտրում է որակյալ վաճառքի մասնագետներ։
ՀՀ-ում վաճառքով զբաղվող մոտ 12,000 մասնագետ կա, սակայն այդ թիվը կարող է կրկնապատկվել՝ հաշվի առնելով պահանջարկը։
Իսկ ինչպե՞ս որոնել, ընտրել, կրթել և զարգացնել այնպիսի մասնագետների, որոնք կկարողանան ռեալ արդյունք ապահովել կազմակերպություններում։
Ամեն ինչի հիմքում ընկած է մարդկանց կոմպետենցիաները չափելու, գրագետ մոտիվացիոն համակարգեր ներդնելու և պրոցեսներ սահմանելու գործիքակազմի կիրառությունը, որոնց մանրամասները «Մանթաշյանց» ակումբականներին ներկայացրեց Վահագն Ղազարյանը։