Մանթաշյանց ակումբի անդամները բիզնես այցով այս անգամ ուղևորվեցին Արարատ՝ Տրավերտինի հանքավայր։ "Petro Stone" ընկերությունն արդեն ապացուցել է իր արտադրանքի որակական հատկանիշները՝ շուկայում ապահովելով յուրահատուկ տեղ ու դիրք։ "Petro Stone" -ը հայտնի է իր ճկուն, գունային բազմազանությամբ աչքի ընկնող տրավերտինով, որի ստեղծման մանրամասներին ակումբականները ծանոթացան ընկերության կողմից կազմակերպված՝ միջոցառման շրջանակում։