News

Առանց գաղափարախոսության չի կարող լինել արդյունավետ կառավարում


Ազգի բնականոն զարգացման համար կարևոր է անկախ պետության գոյությունը, առանց որի վտանգվում է նրա գոյությունը: Եվ հենց ազգային պետության շահերն են գրեթե միշտ համընկնում ազգային գաղափարախոսության հետ:

Իսկ եթե դեպքերի բերումով ազգի տարածքը տրոհվում է մեկ կամ մի քանի մասի, դա դեռ չի նշանակում, որ հայրենիքը կործանված է, կամ հայրենիքը մի քանիսն են:

Շարունակում ենք խոսել Ազգային գաղափարախոսության կարևորության և մեր լիարժեք ապագայի կերտման առաջնային քայլերի մասին։

Այս անգամ որպես խոսնակ հանդես եկավ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, Հայաստանի փիլիսոփայական ընկերության անդամ, Հայ Հասարակագետների Միության նախագահության անդամ, «Բանբեր Երևանի համալսարանի.Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն» ամսագրի խմբագրակազմի անդամ` Արթուր Մկրտիչյանը։