Մարդիկ միակ բանական արարածներն են երկրի վրա: Սակայն, մեր հույզերը շատ ավելի են ազդում մեր գործողությունների և խոսքի վրա, քան բանական միտքը:
Հուզական բանականություն՝ ի՞նչ է սա։
Հատուկ «Մանթաշյանց» ակումբի ԿԱՆԱՆՑ համար միջազգային վկայագրված դասընթացավար Լարինա Բիչախչյանը ներկայացրեց «Հուզական բանականություն» թեմայով բանախոսությունը։
Լարինա Բիչախչյանը ունի ղեկավարման և գործարար հմտությունների դասընթացների իրականացման ավելի քան 20 տարվա փորձ՝ կրթական, բանկային, միջազգային նախագծերի և այլ ոլորտներում։