չորրորդ իշխանություն, ուստի հենց նրանց է վերապահված
երկրի համար կարեւոր եւ արդիական հարցերի անդրադարձը։
Հայաստանում լրագրողներն այն կարեւոր ուժն են, որոնք
կարող են էական ազդեցություն ունենալ մի շարք հարցերի
բարձրաձայնման եւ ինչո՞ւ ոչ, նաեւ լուծման գործում։
Մանթաշյանց ակումբում լրագրողների հերթական
դասընթացն անդրադարձ էր հենց լրագրողների
աշխատանքին։
«Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր
տնօրեն Սամվել Գեւորգյանը ներկայացրեց «Հայկական ԶԼՄ-
ը հայկական եւ միջազգային բիզնեսի մասին»
բանախոսությունը, որը վերածվեց ինտերակտիվ
քննարկման։
Դասընթացը շարունակեց «Ֆուդ Սերվիս» եւ «Սան Լենդ»
ընկերությունների հիմնադիր Արտեմ Թադեւոսյանը, ով խոսեց
«Պետական ծրագրերի ցածր էֆեկտիվությունն ու
անարդյունավետությունը հայկական իրականությունում»
թեմայի շուրջ։
Լրագրողներն արձանագրեցին, որ դասընթացը չափազանց
արդյունավետ էր, իսկ բանախոսները ընդգծեցին՝
Հայաստանը կարիք ունի ազատ լրագրողների եւ մաղթեցին
նրանց համբերություն, կամք, որպեսզի շարունակեն իրենց
գործը:
Մանթաշյանց ակումբում լրագրողական դասընթացները
շարունակվում են։