News

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

«Մանթաշյանց» գործարարների միությունը, Առաջատար
տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը,
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ և «Էքսպորտ
Արմենիա» փորձագետների ասոցիացիա ՀԿ օրեր առաջ բաց նամակ էին
ուղղել ՀՀ կենտրոնական բանկին, Էկոնոմիկայի նախարարությանն ու
ֆինանսների նախարարությանը։

Նամակի հետքերով հունիսի 27-ին գործարարների խումբը հանդիպում
ունեցավ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի և էկոնոմիկայի
նախարար Վահան Քերոբյանի հետ։ Գործարարները մտավախություն
էին հայտնել բիզնեսի վրա դրամի անկանխատեսելի արժևորման
բացասական ազդեցության կապակցությամբ։

Տնտեսության զարգացումն ապահովող կարևոր ոլորտների
ընկերությունները դժվար կացության մեջ են հայտնվել և ակնկալում են
պետության աջակցությունը։

Նախարարությունում լսեցին բոլորի փաստարկները, քննարկեցին
իրավիճակը և պայմանավորվեցին առաջիկայում ևս մեկ անգամ
հանդիպել՝ ամփոփելու խնդիրները և ձևակերպելու անելիքը։