News

«Մանթաշյանց MBA» բիզնես կրթության ծրագիր

«Մանթաշյանց» գործարարների միությունը, միության անդամ, «Այբ» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Մանթաշյանց» ակումբի կրթական գծով փոխնախագահ Արամ Փախչանյանի հեղինակությամբ ներկայացնում է «Մանթաշյանց MBA» բիզնես կրթության ծրագրի մանրամասները։

Բանախոսների ընդհանուր ցանկ

1. Արամ Փախչանյան, գործարար, ԱՅԲ հիմնադրամի հոգեբարձումների խորհրդի նախագահ, կրթության փորձագետ:

2. Անահիտ Ադամյան, բիզնես խորհրդատու, Աշխատել է միջազգային առաջադեմ խորհրդատվական ընկերություններում (Ernst & Young, Monitor Group), Սիվիթա Հայաստանի Բիզնեսի զարգացման գծով տնօրեն:

3. Աշոտ Մելքոնյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ-ի Պատմության Ինստիտուտի ղեկավար:

4. Դավիթ Յան, Գործարար, ԱՄՆ:

5. Սմբատ Հովհաննիսյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ:

6. Հովհաննես Հովհաննիսյան, Դոցենտ, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ:

7. Հրանտ Միքայելյան, «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ:

8. Եվգենի Գրիգորև, գործարար, ներդրող:

9. Կարեն Բաբաջանյան, «Բրեինդ» ընկերության համահիմնադիր, տնօրեն:

10. Մանուկ Հերգնյան, «Գրանատուս վենչրս» վենչուրային հիմնադրամի համահիմնադիր:

11. Հակոբ Խուդիկյան, Գործարար, ԱՄՆ:

Դասացուցակ

1. Կորպորատիվ մշակույթ

2. Բիզնես ռազմավարություն

3. Գլոբալ մտածողության սկզբունքները

Դաս 1. բանախոսներ՝ Արամ Փախչանյան, Անահիտ Ադամյան

Ներածական: Ծրագրի նպատակները, մասնակիցների անելիքները, ընթացակարգը, վերջնարդյունքը։

Իմ ընկերության առաքելությունը․ ո՞ր նպատակի համար է այն ստեղծվել։

Դաս 2․ բանախոսներ՝ Արամ Փախչանյան, Անահիտ Ադամյան

Ներածական: Իմ ընկերության հոգին։ Կորպորատիվ մշակույթ՝ ձևավորումը, ազդեցությունը, տեսակները, վերափոխումը։

Առաջնորդություն թիմում՝ թիմային դինամիկա, թիմային աշխատանք

Դաս 3․ բանախոսներ՝ Արամ Փախչանյան, Անահիտ Ադամյան, Աշոտ Մելքոնյան

Ներածական: Լինել ճկուն և արդյունավետ։ Փոփոխությունների կառավարում և իրագործում՝ նպատակներ, փուլեր, չափելիություն, արդյունքներ։

Հայկական բիզնեսի պատմության վառ էջեր՝ ինչպե՞ս հայերը նվաճեցին առևտուրը արևելքի հետ։

Դաս 4․ բանախոսներ՝ Արամ Փախչանյան, Անահիտ Ադամյան, TBD

Ներածական: Տեսնել ապագան՝ ռազմավարություն, ռազմավարական կառավարում։

Հեղինակային դասախոսություն։

1. Հեղինակային դասախոսություններ

Արամ Փախչանյան

Վաչե Գաբրիելյան

Ռուբեն Վարդանյան

Դավիդ Յան

Դաս 5. Կորպորատիվ մշակույթ, առաջնորդություն, ռազմավարություն

Բանախոսներ՝ Անահիտ Ադամյան, Արամ Փախչանյան։

· Ի՞նչ է կորպորատիվ մշակույթը, ի՞նչ է տալիս բիզնեսին։

· Ինչպե՞ս կազմակերպության առաքելություն սահմանել, ինչպե՞ս տեսլական սահմանել ու ի՞նչ է տալիս դա բիզնեսին։

· Առաջնորդությունը թիմում, թիմի ձևավորում և թիմային աշխատանք։

· Փոփոխությունների կառավարում և իրագործում՝ նպակատներ, փուլեր, արդյունքներ։

· Ռազմավարության մշակում և իրագործում։

· Խմբային աշխատանք, իրենց տեսլական սահմանելու ուղղությամբ։

· Հայկական բիզնեսի պատմություն և ավանդույթներ։

2. Հեղինակային դասախոսություններ

Արամ Փախչանյան, Սմբատ Հովհաննիսյան, Աշոտ Մելքոնյան, Հովհաննես Հովհաննիսյան, Եվգենի Գրիգորյան, Հրանտ Միքայելյան, Ալեքս Խաչատրյան

· Կիլիկիայի առևտրական հզորության մասին․ Հայերի առևտրային հզորությունը Հնդկաստանում։

· Համաշխարհային հայ գործարարները ։

· Հաղորդակցություն, մարքետինգ։

· Գրավոր և բանավոր կոմունիկացիայի սկզբուննքները, հռետորաբանություն ։

· Թվային մարքետինգ, հաճախորդների ներգրավման միջոցներ։

· Բրենդի ձևավորում, ռեբրենդինգ։

· Գլոբալ շուկա դուրս գալու միջոցները և փուլերը։

· Տնտեսագիտություն, միկրո, տարածաշրժանային և մակրոէկոնոմիկա։

· Վրաստանի տնտեսական առանձնահատկությունները։

· Ռուսաստանի վերջին շրջանի բիզնես հաջողությունները ։

· Միկրոէկոնոմիկա՝ ինչպես են աշխատում տնտեսության օրինաչափությունները առանձին ընկերության համատեքստում։

· Միջազգային շուկաները, գլոբալ տնտեսության միտումները և մարտահրավերները։

· Բիզնեսի կառավարում, ֆինանսներ, ռիսկեր։

· Բիզնես պլանավորում։

3. Հեղինակային դասախոսություններ
Արամ Փախչանյան, Ալեքս Խաչատրյան, Մանուկ Հերգնյան։

· Կառավարման հմտություններ

· Պատվիրակման առանձնահատկույունները

· Ինչպիսի՞ կառավարման համակարգ կառուցել, ի՞նչ կառավարման համակարգեր գոյություն ունեն

· Ֆինանսների կառավարում, պլանավորում և վերլուծություն

· Ներդրումների տեսակներն ու ներդրողի դերը

· Ռիսկերի բաշխումը բիզնեսում

4. Հեղինակային դասախոսություններ՝ ներդրումների ոլորտ

Հակոբ Խուդիկյան

· Մասնավոր ներդրումների տրամաբանությունը, վերահսկողությունը, մոդելներն ու ձևաչաձերը։

· Ներդրումային պայմանագրեր կազմելու առանձնահատկությունները

· Տարբեր ոլորտի մուլտիպլիկատորները

· Ինչպե՞ս պրեզենտացիա անել ներդրողների առջև

· Ինչպե՞ս այփիո դուրս գալ ու ինչո՞ւ

5. Հեղինակային դասախոսություններ՝ Քրաուդֆանդինգ

· Ավարտական աշխատանք և ներկայացում

· Բիզնես գաղափարների սեսիաներ

· Ներդրումային ֆորում վերջում, որտեղ բոլորն իրենց պրոյեկտները կներկայացնեն

· Տասը տարվա տեսլականի սահմանում, պրեզենտացիա մյուս մասնակիցներին։

Մասնակիցներին կտրամադրվի գրքերի ցանկ՝ պարտադիր ընթերցելու պայմանով։ Ընթացքում նախատեսվում է թեմատիկ քննարկում։

Ծրագրի նպատակն է

Մասնակիցները ծրագրի ավարտին կունենան պատկերացումներ և գիտելիք հետևյալի մասին՝

· Բիզնես կառավարման և առաջնորդության մասին ժամանակակից պատկերացումներ։

· Միկրոէկոնոմիկայի, ֆինանսների կառավարման, հաշվարկման, պլանավորման վերլութության մասին գիտելիքներ։

· Բրենդի և պրոդուկտի ձևավորման, մարկետինգի, վաճառքի մասին գիտելիքներ։

· Միջազգային շուկաների, դրանց առանձնահատկությունների, շուկա դուրս գալու միջոցների և փուլերի մասին գիտելիքներ։

· Ընկերության զարգացման փուլերի և դրանց համապատասխան կառուցվածքի, ներդրողների հետ հարաբերությունների մասին գիտելիքներ։

· Աշխարհի, առանձին ռեգիոնների և Հայաստանի տարածաշրջանի տնտեսական, սոցիալական և տեխնոլոգիական միտումների մասին գիտելիքներ։

· Մարդկային ռեսուրսների ներգրավվման և զարգացման մասին գիտելիքներ։
Հայկական բիզնեսի պատմություն, որի արդյունքում մասնակիցները կունենան՝

· Բիզնես մտածողություն

· Կկարողանան ձևավորել կազմակերպության առաքելությունը, արժեքները, ստեղծելև փոփոխել ներքին մշակույթը, առավել մոտիվացնել մարդկանց, ծառայել ընկերության նպատակներին, ձևավորել արդյունավետ թիմ։

· Իրականացնել ռազմավարական կառավարում։

· Լավագույն կերպով ներկայացնել կազմակերպությունը, արդյունավետ կառուցել հաղորդակցությունը տարբեր ձևաչափերով (անձնականից մինչև հանրային)։

· Ցուցաբերել քննադատական վերաբերմունք կազմակերպության գործունեության, շուկայի, այլ տնտեսվարողների նկատմամբ։

· Կուտակել և վերլուծել տեղեկույթը արդյունավետ գործիքների օգտագործմամբ, վերլուծել դեպքերի օրինակներ և գալ եզրակացությունների։

· Իրականացնել տարբեր տեսակի ներքին փոփոխություններ ընկերությունում։

Մասնակցության արժեքը 6 ամիսների համար՝ 900 000 դրամ, «Մանթաշյանց» ակումբի մասնակիցների համար՝ 450 000 դրամ։

Դասերը կմեկնարկեն սույն թվականի փետրվարի 15-ից:

Գրանցվելու կամ հարցերի համար անցնել հետևյալ հղումով ՝

https://docs.google.com/.../1FAIpQLSeNLcxsKoIQus.../viewform