News

Մանթաշյանց ակումբականները մեծ փորձով, համառ, աշխատասեր եւ խելացի մարդիկ են։

Այս անգամ մեծ սիրով ներկայացնում ենք Հասմիկ
Բարխուդարյանին, ով հանդիսանում է «Արիես Քեյթրինգ
Սերվիս» եւ «Արիես Լանչ» ընկերությունների հիմնադիր
տնօրենը։
«Արիես Քեյթրինգ Սերվիս» ընկերությունն իր գործունեությունը
սկսել է 1996 թվականին, իսկ «Արիես Լանչ»-ը՝ 2009 թ.-ին։
Հանդիսանալով այս տեսակի ծառայության հիմնադիրը
Հայաստանում եւ ունենալով քեյթրինգի տարիների փորձ
հայկական շուկայում՝ ընկերություններն արագ են
արձագանքում պատվիրատուների փոփոխվող կարիքներին
ու ցանկություններին։
«Արիես Քեյթրինգ Սերվիս»-ի հիմնարար սկզբունքներից է
ստեղծել գիտելիքով կառավարվող ընկերություն, եւ այն միակն
է, որ ներդրել է ISO 9001՝ մատուցելով միջազգային
չափանիշներին համապատասխան ծառայություն:
Ըստ Հասմիկ Բարխուդարյանի, բիզնեսում ամենակարեւորը
համառությունն է, եւ բիզնեմեն ոչ թե դառնում են, այլ ծնվում։
Մանթաշյանց ակումբի մասին խոսելիս Հասմիկ
Բարխուդարյանն առանձնացրեց այն մեծ առավելությունները,
որ տալիս է ակումբականներին «Մանթաշյանց» ԳՄ-ն՝
Նոր հարաբերություններ
Լայն շրջապատ
Նորանոր գիտելիքներ
Թարմ գաղափարներ
Եվ ամենակարեւորը՝ «Ակումբը մեզ բոլորիս ուժ է տվել»։