Ի՞նչ է ռազմավարությունը և որքանո՞վ է այն կոնտեքստից կախված:
Ի՞նչ էվոլյուցիա է ապրել կորպորատիվ ռազմավարական կառավարման միտքը:
Ի՞նչպիսի կորպորատիվ ռազմավարական կառավարման համակարգեր են տարածված այսօր և ո՞րն է դրանց կապը կազմակերպության բիզնես մոդելի հետ:
ԲիԴիՕ Արմենիա ընկերության գործընկեր, խորհրդատվական ծառայությունների ղեկավար Ալեքսանդր Շաղիկյանը «Մանթաշյանց» ԳՄ անդամներին ներկայացրեց «Ռազմավարությունից մինչև իրականացում. ձգտում գերազանցությանը» թեմայով բանախոսությունը։
Ալեքսանդրն ունի կորպորատիվ ֆինանսների, ռազմավարական կառավարման խորհրդատվության ավելի քան 15 տարվա փորձ ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայի և Կոնտրոնական Ասիայի մի շարք երկրներում։