4 մլն-ի փոխարեն՝ 10 մլն դրամ Օրենսդրության փոփոխություն՝ հօգուտ գործարարի
«Մանթաշյանց» գործարարների միության անդամները պարբերաբար հանդես են գալիս պետությանն ուղղված առաջարկներով, որոնք պետություն-մասնավոր երկխոսությամբ՝ տալիս են իրենց արդյունքը։ Հերթական օրենսդրական փոփոխության առաջարկը մոտ երեք տարի տևած քննարկումներից հետո ընդունվեց։ 2022թ․-ի հուլիսի 1-ից հարկից խուսափելու դեպքում քրեական պատասխանատվության շեմն ավելացել է, այն 4 միլիոն դրամից հասել է 10 միլիոն դրամի։