Որքա՞ն հաճախ եք թարմացնում և բարելավում Ձեր կամ Ձեր բիզնեսի կարողությունները, գիտելիքները և հմտությունները։ Բոլոր հաջողակ ընկերությունները գիտեն, որ իրենց ամենակարևոր ակտիվը հենց մարդկային ռեսուրսներն են։
Կրթական ծրագրերը հնարավորություն են տալիս բացահայտել կատարողականի թույլ կողմերը, փակել գիտելիքների առկա ճեղքվածքները և ընդլայնել բիզնեսի կարողությունները։
Ի՞նչ ասել է բիզնես կրթություն, ի՞նչ է այն տալիս։
Այս ամենի մասին ակումբականներին ներկայացրեց «Այբ» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը։ Փախչանյանը հանդիսանալով «Մանթաշյանց» ակումբի կրթական գծով փոխնախագահ խոսեց նաև «Մանթաշյանց» ԳՄ կրթական ծրագրերից։