Մարդկային վարքագծային դրսևորումը շատ հաճախ ձևավորված սովորությունների հետևանք է։
Բացառություն չի կազմում նաև աշխատավայրը և գործնական աշխարհը։
Ձևավորելով արդյունավետ գործնական սովորություններ՝ կկարողանանք զարգացնել արդյունավետ աշխատանքային վարքագիծ։
Ո՞րոնք են այն վատ աշխատանքային սովորությունները, որոնք կարող են զարգանալ աշխատակիցների շրջանակներում և վնասել բիզնեսին:
Ինչպե՞ս ձևավորել արդյունավետ սովորություններ, որոնք կնպաստեն ինչպես աշխատակցի, այնպես էլ՝ ընկերության զարգացմանը։
Այս և մի շարք այլ հարցերի պատասխաններ հատուկ «Մանթաշյանց» ակումբի անդամների համար ներկայացրեց գործարար ակումբի HR էքսպերտ , WIP-Work In Progress խորհրդատվական ընկերության համահիմնադիր տնօրեն, Imex Group ընկերությունների՝ HRM գծով փոխտնօրեն Վարդուհի Հարությունյանը։