News

Forbesi-ի ցուցակի 10%-ը պետք է լինեն հայեր․ Մանթաշյանց ԳՄ տարեվերջի weekend-ը

Կայացավ «Մանթաշյանց» ԳՄ տարեվերջյան ամփոփիչ Business Weekend-ը։

Հանքավանում միավորվել էին ավելի քան 230+ ակումբականներ, մասնակիցների թվում էին նաև Գյումրիի և Լոռու նորաբաց մասնաճյուղերի անդամները:

Business Weekend-ի հատուկ հյուրն էր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ով ամփոփեց տարվա ընթացքում միության հետ կատարած աշխատանքները։

Օրվա բանախոսն էր ՌԴ-ից ժամանած մարզիչ և քոուչ Ալեքսանդր Պետրոշինը, ով գործերերներին ներկայացրեց «լիդերական մտածողությունն ու նրա էտապները» թեմայով բանախոսությունը։

Business Weekend-ի ընթացքում գործարարները ներկայացրին մինչ այս արված աշխատանքները, խոսեցին նախատեսվելիք ծրագրերի մասին, իսկ երեկոյան հաճելի ժամանցն ուղեկցվեց նեթվորքինգով: