Միաժամանակ նախորդ ամիսներին ոլորտային ասոցիացիաները խնդիրը ներառել են ՀՀ կենտրոնական բանկի և կառավարության օրակարգ, տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, քննարկվել են բազմաթիվ հնարավոր լուծումներ, սակայն դրանք մնացել են խոսակցությունների մակարդակում։ Ստեղծված իրավիճակում հայտարարում ենք, որ՝
ՀՀ կառավարության կողմից նման վարքագծի շարունակությունը կարող է կործանարար լինել Հայաստանի տնտեսության համար՝ առաջացնելով նոր անկանխատեսելի ռիսկեր։
Պահանջում ենք, որպեսզի շտապ քայլեր ձեռնարկվեն ընկերությունների վնասների փոխհատուցման, նրանց կենսագործունեության ապահովման ուղղությամբ։
Տեսական քննարկումներից անմիջապես անցնել գործնական մեխանիզմների ներդրման։
Ներդրվող գործիքակազմը պետք է հետադարձ վերաբերվի ս.թ. ապրիլ ամսվանից ընկերությունների կողմից կրած վնասներին։
Պատրաստակամություն ենք հայտնում առավելագույն մասնակցություն ունենալ անհրաժեշտ լուծումների մշակման և ներդրման աշխատանքներում։ Անհրաժեշտ գործիքների (միջոցառումների ծրագիր) ներդրման շտապ գործընթաց չլինելը կամ դանդաղությունը լի է տնտեսության համար անկանխատեսելի հետևանքներով։
Բիզնես ասոցիացիաներն այսօրվանից ձևավորում են կոալիցիա՝ այս և այլ կարևոր թեմաների շուրջ քննարկումներ կազմակերպելու համար։ Կոալիցիայի հաջորդ նիստը նշանակված է ս.թ. օգոստոսի 9-ին։
«Մանթաշյանց» գործարարների միություն
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
ՏՀՏ գործատուների միություն Հայաստանի գործատուների հանրապետական միություն