News

Արտադրությունը ցանկացած պետության ողնաշարն է, իսկ հայ արտադրողը՝ Հայաստանի տնտեսության հենասյունը

Արտադրությունը ցանկացած պետության ողնաշարն է, իսկ
հայ արտադրողը՝ Հայաստանի տնտեսության հենասյունը
Վահրամ Միրաքյանի «Մանթաշյանական զրույցներ»
հաղորդաշարի շրջանակում անդրադարձ կատարվեց
հայկական արտադրողին եւ բոլոր դժվարություններին, որոնց
նա բախվում է եւ այն արդյունքին, որը Հայաստանը դարձնում է
ճանաչելի՝ ամբողջ աշխարհում։
Որո՞նք են այն կարեւոր հմտությունները, որոնք օգնում են
հիմնել արտադրություն եւ ճիշտ վարել այն: Ի՞նչ խնդիրների են
բախվում արտադրողները վաճառքի եւ արտահանման
ճանապարհին: Որքա՞ն ժամանակ եւ ռեսուրս է պահանջվում,
որպեսզի հայկական արտադրանքը գտնի իր ուրույն տեղը
վաճառասեղանին: Հաջողվո՞ւմ է արդյոք տեղական
արտադրանքին հետ չմնալ ներմուծվող ապրանքների
մրցավազքում:
Վահրամ Միրաքյանի հյուրերն էին՝ Միքայել Ափյանը
«Միկարտ» ընկերության համահիմնադիր-տնօրեն եւ Տիգրան
Կարապետյանը «Սոֆթ Պապիրուս» ընկերության հիմնադիր
տնօրեն։