գործառնությունների մասին» օրենքը։
2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի «Անկանխիկ
գործառնությունների մասին» ՀՀ օրենքի՝ վճարային
քարտերով գործարքներ կատարելու պահանջների մասին
դրույթը, համաձայն որի՝ տնտեսվարող սուբյեկտները
պարտավոր են ունենալ վճարային քարտերի կամ վճարային
տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային
գործիքներ (POS-տերմինալներ) եւ հաճախորդի պահանջով`
անկախ գումարի չափից ընդունել անկանխիկ վճարում:
Սա նշանակում է, որ հուլիսի 1-ից վճարային գործիքներ
կիրառելու պարտավորություն ունեցող բոլոր սուբյեկտները,
բացառությամբ կրպակների, պարտավոր են քաղաքացու
ցանկությամբ ընդունել վճարումը քարտի միջոցով՝ կանխիկի
փոխարեն։
Նոր օրենքի կիրառումն, անկանխիկ գործարքների ծավալը
մեծացնելուց զատ, կնպաստի նաեւ անկանխիկ գործարքների
դեպքում 10% հետվճարի ծրագրի լիարժեք իրականացմանը։
Սա հնարավորություն կտա կենսաթոշակառուներին եւ
նպաստառուներին հուլիսի 1-ից իրացնել անկանխիկ
գործարքներ կատարելու իրենց իրավունքը՝ հաջորդ ամիս
ստանալով 10% հետվճար (բայց ոչ ավելի քան 5,000 դրամ)։
Հունիսի 9-ին կայացավ «Մանթաշյանց» գործարարների
միության անդամների հերթական հանդիպումը, որի
ընթացքում քննարկվեցին «Անկանխիկ գործառնությունների
մասին» ՀՀ օրենքի մանրամասները։
Բանախոսներն էին Ֆրեդա ընկերության Մեթոդաբանության
բաժնի ղեկավար Անուշ Գեւորգյանը եւ
Ֆրեդա ընկերության համահիմնադիր Հովհաննես
Գույումջյանը։
Նրանք անդրադարձան հետեւյալ հարցերին՝
Ի՞նչ ասել է անկանխիկ վճարում, մասնավորապես ո՞ր
դեպքերում է այն դառնալու կիրառելի, որքա՞ն է կազմելու
անկանխիկ վճարման գումարի նվազագույն շեմը, որքանո՞վ
են փոփոխությունները օրենքով պաշտպանված եւ
կառավարելի։
Մանթաշյանց ակումբի անդամները բանախոսներին ուղղեցին
իրենց հարցերը եւ ստացան զպառիչ պատասխաններ։