2023թ․-ի ամփոփում և 2024թ․-ին Էկոնոմիկայի նախարարության կողմից նախատեսվող ծրագրերի ներկայացում

27 Jan 2024

2023թ․-ի ամփոփում և  2024թ․-ին Էկոնոմիկայի նախարարության կողմից նախատեսվող ծրագրերի ներկայացում

Մանթաշյանց բիզնես ակումբի ներկայացուցիչները հանդիպեցին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ ՝ տնտեսության ոլորտում 2023 թ. հիմնական արդյունքներն ու 2024 թ. նախատեսվող ծրագրերը ներկայացնելու նպատակով։

Մասնավորապես, ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը, տնտեսության արդիականացման միջոցառումը, տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող ընկերություններին տրամադրվող պետական աջակցությունը, ներդրումային խոշոր ծրագրերը, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ բոլոր ծրագրերը շարունակապես լրամշակվում են, որպեսզի լինեն առավել ընդգրկուն և արդյունավետ։
Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է գործարարներին հուզող հարցերին, տվել պարզաբանումներ գործող ծրագրերի ընթացքի վերաբերյալ: