Բիզնես այց «Avagyan Accounting»
07 Oct 2024
![Բիզնես այց «Avagyan Accounting»](/storage/uploads/news/photo/6703bee3e503b_461772133_17941863452896881_272944899551542328_n.jpg)
07 Oct 2024
Մանթաշյանցի Գյումրու մասնաճյուղի ակումբականները բիզնես այցով «Avagyan Accounting» ընկերությունում էին։
«Avagyan Accounting»-ը Հայաստանում գործող փոքր և միջին բիզնեսներին հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող ընկերություն է։
Բիզնես այցի ընթացքում ընկերության հիմնադիր Գևորգ Ավագյանը գործարարների հետ շրջայց կատարեց գրասենյակներում՝ ներկայացնելով ընկերության գործունեության և ապագայի տեսլականի մասին։
Գործարարները միմյանց հետ կիսվեցին կառավարման համակարգերի, աշխատակիցների ընտրության հարցերում իրենց փորձով և մոտեցումներով՝ քննարկելով լավագույն պրակտիկաները, որոնք նպաստում են ընկերության արդյունավետության բարձրացմանը։