Բիզնես այց «ITSpace» ընկերություն

14 Aug 2024

Բիզնես այց «ITSpace» ընկերություն

ITSpace-ը ծրագրավորման ընկերություն է Գյումրիում, որն արդեն 5 տարի զբաղվում է վեբ և մոբայլ ծրագրավորմամբ։ Սկսելով փոքր թիմով՝ ընկերությունն այսօր ունի ընդլայնված թիմ և հավատարիմ հաճախորդների բազա։

ITSpace-ը Գյումրիում առաջիններից էր, որ սկսեց ծրագրավորման խորացված դասընթացներ անցկացնել՝ բազում երիտասարդների համար ճանապարհ հարթելով դեպի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ։

Տնօրեն Կարեն Գասպարյանը ակումբականներին պատմեց ընկերության գործունեության մասին, շրջայց կազմակերպեց ITSpace Academy/Lab -ում և նորաբաց ITKids ակադեմիայում, որը 8-14 տարեկան երեխաների համար կազմակերպում է նորարարական և ժամանակակից STEAM կրթություն։

Այցի ընթացքում Կարեն Գասպարյանը սեմինար վարեց նաև «Արհեստական բանականության կիրառումը բիզնեսում» թեմայով՝ խոսելով AI գործիքների ու բիզնեսում դրանց ընձեռած հնարավորությունների և հեռանկարների մասին։