Ինչո՞ւ է բիզնեսին անհրաժեշտ ռազմավարություն
14 Aug 2024
14 Aug 2024
«Ինչո՞ւ է բիզնեսին պետք ռազմավարություն» թեման Մանթաշյանց Գյումրու ակումբականների հետ քննարկեց «Գալաքսի» ընկերությունների խմբի ռազմավարության եւ ինովացիաների գծով տնօրեն Էդգար Կարապետյանը։
Ռազմավարության, բիզնեսի զարգացման և կորպորատիվ ինովացիաների փորձագետը ներկայացրեց Galaxy Group ընկերությունների խմբի մոտեցումը ռազմավարական պլանավորման ոլորտում, խոսեց ռազմավարության առաքելության, իրագործման փուլերի մասին։
Ակումբականներն ուսումնասիրեցին կորպորատիվ ռազմավարության օրինակներն ու բացահայտեցին դրա իրագործման հիմնական սկզբունքները։
Էդգար Կարապետյանը Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ է, ով մի շարք ղեկավար պաշտոններ է զբաղեցրել միջազգային կազմակերպություններում, հանդիսանում է Մանթաշյանց գործարարների միության էքսպերտային անդամ։