Բիզնես այց Ալեքսանդրա սպա և Ալեքսանդրա Պլազա բիզնես կենտրոն

14 Aug 2024

Բիզնես այց Ալեքսանդրա սպա և Ալեքսանդրա Պլազա բիզնես կենտրոն

Մանթաշյանց Երևանի և Գյումրու ակումբականներն այցելել են Ալեքսանդրա սպա "Alexandra Spa" կենտրոն։ 

Երկդարյա կառույցը տարածաշրջանում իր տեսակով միակն է ու շարունակում է պահպանել Կովկասում պատմական նշանակություն ունեցող բաղնիքների ավանդույթը։

Մանթաշյանց բիզնես ակումբի անդամ, Ալեքպոլ փրոջեքթս մենեջմենթ ընկերության ներկայացուցիչ Սպարտակ Հովհաննիսյանը ներկայացրեց կանանց ու տղամարդկանց համար նախատեսված սրահներն ու ծառայությունները, որոնք լիարժեք հանգստի գրավական են դարձել գյումրեցիների ու քաղաք այցելող զբոսաշրջիկների համար։

Բիզնես այցի ընթացքում ակումբականները եղան Ալեքսանդրա պլազա բիզնես կենտրոնում, ծանոթացան նորակառույց գրասենյակային տարածքներին։

Մանթաշյանցականների բիզնես այցն ավարտվեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում շրջայցով։