Բիզնես այց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»

14 Aug 2024

Բիզնես այց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»

Մանթաշյանց Գյումրու մասնաճյուղի ակումբականները բիզնես այցով «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունում էին։

Կոկա-Կոլայի Երջանկության գործարանում շրջայցի ընթացքում գործարարները ծանոթացան ընկերության ստեղծման պատմությանը, Հայաստանում կազմակերպվող արտադրության ու վաճառքի գործընթացներին։

Ընկերության տնօրեն Արթուր Սահակյանն անդրադարձավ Ատլանտայի դեղատնից աշխարհի առաջատար ապրանքանիշ դարձած ընկերության գործունեության վերաբերյալ մանթաշյանականների բազմաթիվ հարցերին։