Հանդիպում-քննարկում Բակուր Մելքոնյանի հետ

14 Aug 2024

Հանդիպում-քննարկում Բակուր Մելքոնյանի հետ

Մանթաշյանց Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում Art Lunch ընկերության հիմնադիր, Մանթաշյանց ԳՄ համահիմնադիր Բակուր Մելքոնյանի հետ։

Բակուր Մելքոնյանը կիսվեց սեփական փորձով՝ ներկայացնելով, թե ինչ հաջողություններ և անհաջողություններ է ունեցել իր բիզնեսում, ինչպես է կայացրել և զարգացրել իր բրենդը։ Քննարկվեցին նաև մի շարք հաջողված բիզնես պատմություններ և աշխատակազմի հետ արդյունավետ հարաբերություններ ունենալու մեթոդներ։

 Հանդիպումն անցավ արդյունավետ և դրական մթնոլորտում։ Գործարարներն իրենց հուզող խնդիրների մասին հարցեր ուղղեցին բանախոսին և ստացան մանրամասն և բովանդակալից պատասխաններ։