«Ինչպե՞ս օգտագործել AI-ը բիզնեսում»․

14 Aug 2024

«Ինչպե՞ս օգտագործել AI-ը բիզնեսում»․

«Ինչպե՞ս օգտագործել AI-ը բիզնեսում»․ Մանթաշյանց Գյումրու մասնաճյուղում անցկացվեց հերթական դասընթացը։

Դասընթացավարը Մանթաշյանց Գյումրու ակումբի անդամ, IT Space ընկերության հիմնադիր Կարեն Գասպարյանն էր։

Դասընթացի ընթացքում ակումբականները ծանոթացան հետևյալ թեմաներին.

AI-ի կիրառությունները բիզնեսում. ինչպե՞ս կարելի է AI-ն օգտագործել մարքեթինգում, հաճախորդների սպասարկման մեջ, ֆինանսական վերլուծություններում և այլ ոլորտներում։

Ի՞նչ խնդիրների համար են օգտագործում AI գործիքները այսօր․ տվյալների հավաքագրում, արդյունքների վերլուծություն, փաստաթղթերի հետ աշխատանք։

Դասընթացի ավարտին դասընթացավարը գործարարներին ներկայացրեց նաև բիզնեսից դուրս օգտագործվող մի քանի հետաքրքիր AI գործիքներ և պլատֆորմներ․ Suno, Luma, Playground: