Ֆինանսական հաշվետվությունների կարևորությունը բիզնեսի համար
14 Aug 2024
14 Aug 2024
Մանթաշյանց Գյումրու մասնաճյուղում կայացավ դասընթաց՝ «Ֆինանսական հաշվետվությունների կարևորությունը բիզնեսի համար» թեմայով։
Դասընթացը վարում էր «Avagyan Accounting» ընկերության հիմնադիր-տնօրեն, Մանթաշյանց ԳՄ ակումբի անդամ Գևորգ Ավագյանը։
Թեման հետաքրքիր էր ներկաների համար։ Գործարարներն ակտիվորեն հարցեր ուղղեցին դասընթացավարին և ստացան լիարժեք պատասխաններ՝ համապատասխան իրենց բիզնեսի կարիքներին։
Դասընթացին օնլայն միացել էին նաև արտերկրում գտնվող Գյումրու ակումբականները։
Հանդիպման ավարտին դասընթացավարը ներկայացրեց խնդիրներ, որոնց լուծման եղանակները քննարկվեցին գործարարների կողմից և հետագայում կկիրառվեն իրենց բիզնեսներում։