Ինչպե՞ս ճիշտ կառավարել բիզնեսը

15 Aug 2024

Ինչպե՞ս ճիշտ կառավարել բիզնեսը

Կրթական ֆորմատով հերթական հանդիպման ընթացքում Մանթաշյանց Լոռիի ակումբականներին հյուրընկալվեց բիզնեսի կառավարման համակարգերի ներդրման մասնագետ, «EBRD»-ի կողմից որակավորված «Digital Transformation Consultant» Հայկ Մարգարյանը։

«Ինչպե՞ս ճիշտ կառավարել բիզնեսը» թեմայով հանդիպման ընթացքում Հայկ Մարգարյանն ակումբականներին ներկայացրեց մանրամասներ՝

  • Ի՞նչ է կառավարման համակարգը և ի՞նչ մասերից է բաղկացած
  • Ե՞րբ բիզնեսը կառավարման համակարգի կարիք ունի
  • Կառավարման ցիկլը
  • Ինչի՞ց սկսել կառավարման համակարգի ներդրում
  • Ինչպե՞ս սեփականատերը դուրս գա օպերացիոն մասից 

Ակումբականների համար հանդիպմումը կարևորվեց նոր գիտելիքների յուրացմամբ, որոնք անպայման կկիրառվեն՝ բիզնեսի հզորացման նպատակով։