Մանթաշյանց բիզնես ակումբի 15-րդ մասնաճյուղը Կապանում է
12 Aug 2024

12 Aug 2024
Մանթաշյանց գործարարների միության 15-րդ մասնաճյուղը Կապանում է։
Մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությանը ներկա էր Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, մոտ 100 գործարարներ միության 14 մասնաճյուղերից և Կապան քաղաքից։
Կապանի մասնաճյուղը տեղի գործարարների համար գործնական համագործակցությունների հաստատման, նոր շուկաներ մուտք գործելու, ինչպես նաև տեղի արտադրանքը աշխարհին ներկայացնելու հնարավորություններ կընձեռի։
Մանթաշյանց բիզնես ակումբի 15-րդ մասնաճյուղի բացումը ակումբի գործարարների համար ունի ստրատեգիական առաքելություն՝ ամրապնդելու Հայաստանի դարպասները տնտեսական հզոր ներուժի ներգրավման միջոցով, որի ուղղությամբ կատարվելիք աշխատանքների մեկնարկը տրված է։