Մանթաշյանց բիզնես ակումբի 10-րդ մասնաճյուղը Թբիլիսիում է
12 Aug 2024
12 Aug 2024
Մանթաշյանց գործարարների միությունն արդեն Թբիլիսիում է։
Մենք բացեցինք մեր թվով 10-րդ մասնաճյուղը Ալեքսանդր Մանթաշյանցի հայրենիքում։
Թբիլիսիում Մանթաշյանցի գրասենյակի բացմանը ներկա էին ինչպես տեղի հայ այնպես էլ Հայաստանից ժամանած գործարարներ, ներկա էր նաև Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։
Բացման արարողության ընթացքում կայացան ինչպես աշխատանքային քննարկումներ, այնպես էլ անձնական շփումներ։
Այսպիսով մենք շարունակում ենք մեծանալ և հզորանալ՝ ի շահ մեր ընդհանուր մեծ գործի՝ կայացնել համահայկական խոշորագույն բիզնես ցանցը։