«Վոլգոգրադ» մասնաճյուղի բացում

13 Aug 2024

«Վոլգոգրադ» մասնաճյուղի բացում

Մանթաշյանց գործարարների ակումբը պաշտոնապես բացեց իր թվով  17-րդ մասնաճյուղը ՌԴ-ի Վոլգոգրադ քաղաքում։

Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին տեղի խոշոր գործարարները, ովքեր կազմեցին համահայկական ամենամեծ բիզնես ցանցի մի մասը։

Այսուհետ մանթաշյանականները կարող են ընկերներ ու գործընկերներ գտնել նաև Վոլգոգրադում, համագործակցել, ներկրել ու արտահանել Վոլգոգրադ: Իսկ Վոլգոգրադի հայ գործարարները կարող են օգտվել աշխարհի 17 քաղաքների մանթաշյանականների հետ համագործակցելու հնարավորությունից:

Մանթաշյանց գործարարների ակումբը շարունակում է  իրականություն դարձնել հայկական ամենամեծ բիզնես ցանցի էլ ավելի հզորացման գործառույթը: