Մանթաշյանց բիզնես ակումբի 13-րդ մասնաճյուղը Ալմաթիում է

13 Aug 2024

Մանթաշյանց բիզնես ակումբի 13-րդ մասնաճյուղը Ալմաթիում է

Մանթաշյանցն արդեն Ղազախստանում է։

Մենք բացեցինք մեր 13-րդ մասնաճյուղը Ղազախստանի Ալմաթի քաղաքում։

Բացման արարողությանը ներկա էր Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը, գործարարներ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղազախստանի տարբեր քաղաքներից։

Աշխարհի ամենամեծ բիզնես ցանցը՝ մեծացնելով  իր աշխարհագրությունը, այսուհետ կամրացնի  գործարար հարաբերությունները Ղազախստանում, որն այս պահին ամենամեծ բիզնես պոտենցիալ ունեցող երկրներից մեկն է։

Մենք շարունակում ենք ընդլայնվել և հաստատել մեր տեղն ու դիրքը աշխարհի հայաշատ քաղաքներում՝ կապելով հայ բիզնեսները ընդամենը մեկ ձեռքսեղմումով։