Համբուրգում բացվեց Մանթաշյանցի 9-րդ մասնաճյուղը
13 Aug 2024
13 Aug 2024
Համբուրգում բացվեց մեր 9-րդ մասնաճյուղը՝ առաջինը Եվրոպայում։
Բացման արարողությանը մասնակցելու համար, Հայաստանից մեկնել էին մոտ 40 մանթաշյանական, ավելին՝ այս անգամ մեզ հետ էր նաև մեր երկրի ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պատվիրակությունը՝ նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ։ Արդեն Գերմանիայում մեզ միացավ նաև Մանթաշյանցի սպորտային գծով փոխնախագահ՝ չեմպիոն Արթուր Աբրահամն ու Գերմանիայում Հայաստանի դեսպանության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:
Համբուրգում Մանթաշյանցի գրասենյակի բացմանը ներկա էին հարյուրից ավելի տեղի հայ և գերմանացի գործարարներ։
Եղան ինչպես աշխատանքային քննարկումներ, այնպես էլ անձնական շփումներ։ Մանթաշյանցի միջոցառումը աշխուժացրեց նաև տեղի հայ համայնքը։ Սա նման ձևաչափով Գերմանիայում առաջին հանդիպումն էր։
Այսպիսով մենք շարունակում ենք մեծանալ և հզորանալ՝ ի շահ մեր ընդհանուր մեծ գործի՝ կայացնել համահայկական խոշորագույն բիզնես ցանցը։