Հայ-չինական գործարար կապերի հաստատման ուղիներ
13 Aug 2024

13 Aug 2024
«Բիզնես նախաճաշ»-ի ֆորմատով հանդիպման շրջանակում Մանթաշյանց ակումբի անդամները հանդիպեցին Չինաստանի մասնաճյուղի ղեկավար Վահե Ղազարյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայ -Չինական գործարար կապերի հաստատման ուղիները և հնարավոր համագործակցությունների մանրամասները։
Շենժենի մասնաճյուղը Չինաստանում հայ գործարարներին միավորող միակ կառույցն է, որն արդեն չորս ամիս շարունակ ապահովում է կապը հայ բիզնեսների միջև։
Այս ընթացքում մասնաճյուղին հաջողվել է մի շարք բիզնեսների միջև՝ բազմաթիվ նոր համագործակցություններ հաստատել։