Հանդիպում վաճառքի փորձառու մասնագետ Էդի Կոնիալիանի հետ
19 Aug 2024
19 Aug 2024
Մանթաշյանցի Լոս Անջելեսի մասնաճյուղը հյուրընկալեց վաճառքի ոլորտում ավելի քան 25 տարվա փորձ ունեցող մասնագետ Էդի Կոնիալիանին, ով ունի աշխատանքային փորձ հայտնի ֆինանսական կազմակերպությունների առաջատար ղեկավար պաշտոններում՝ Countrywide և Bank of America:
Մասնակիցներն ուսումնասիրեցին վաճառքի ոլորտում հաջողության հասնելու գործնական մեթոդները՝ ընդգրկելով կարևոր հմտություններ, ինչպիսիք են պոտենցիալ հաճախորդների հայտնաբերման և գործարքների փակման տեխնիկաները: Նրանք նաև քննարկեցին վաճառքի գործընթացի արդյունավետ իրականացման ուղիները: Հանդիպման ընթացքում Էդդին ներկայացրեց իր հաջողված ռազմավարությունները և կիսվեց անձնական փորձով: