Հանդիպում Գյումրու համայնքի ղեկավարի հետ

29 Aug 2024

Հանդիպում Գյումրու համայնքի ղեկավարի հետ

Օգոստոսի 19-ին Մանթաշյանց  Գյումրու մասնաճյուղի ակումբականները հանդիպում ունեցան Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանի հետ։

Համայնքի ղեկավարը ողջունեց գործարարների այցը՝ կարևորելով նրանց գործունեությունը հայրաքաղաք Գյումրիում։

Մանթաշյանց Գյումրու մասնաճյուղի ղեկավար Արտակ Գևորգյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, ներկայացրեց ակումբի գործունեության և ձեռքբերումների մասին:

Գործարարներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր ոլորտում տարվող աշխատանքները, խոսեց առկա խնդիրների մասին, առաջարկեց հնարավոր լուծումներ, պատմեց հետագա ծրագրերի մասին։

Հանդիպման ընթացքում կողմերը խոսեցին Գյումրու համայնքապետարան-Մանթաշյանց ակումբ համագործակցության ամրապնդման մասին։ Գործարարները նաև պատրաստակամություն հայտնեցին իրենց մասնակցությունն ունենալ քաղաքի զարգացման ծրագրերում: