Հանդիպում Վահրամ Միրաքյանի հետ

16 Sep 2024

Հանդիպում Վահրամ Միրաքյանի հետ

Մանթաշյանց Գյումրու մասնաճյուղի նորաբաց գրասենյակում հյուրընկալել էինք Մանթաշյանց գործարարների միության համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանին։

Ակումբի նախագահը ծանոթացավ Գյումրու մասնաճյուղի նոր ակումբականների հետ՝ ակնկալելով ակտիվ ներգրավվածություն և նախաձեռնողականություն մասնաճյուղի գործունեության մեջ։

Հաջորդող բիզնես ընթրիքի ընթացքում Գյումրու մասնաճյուղի ղեկավար Արտակ Գևորգյանն ամփոփեց ակումբի վերջին ամիսների արդյունքները՝ ներկայացնելով առկա մարտահրավերները և զարգացման տեսլականը։

Գործարարները հանդես եկան առաջարկներով, քննարկեցին Մանթաշյանց ակումբի հզորացման առաջիկա պլանները և մասնաճյուղի համար սահմանեցին նոր նպատակներ։