Հոգեբանությունը բիզնեսում․ Պրոֆայլինգ
14 Oct 2024
14 Oct 2024
Մանթաշյանց Գյումրու մասնաճյուղի գործարարները հանդիպեցին Մանթաշյանց էքսպերտ, դիպլոմավորված հոգեբան, պրոֆայլեր Գրիգորի Բադալյանի հետ։
Դասընթացավարը ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում պրոֆայլինգը, որից հետո անդրադարձավ մարդու 7 հոգետեսակներին և դրանցից յուրաքանչյուրի վարքագծային դրսևորումներին ու ֆիզիկական առանձնահատկություններին։
Մարդու հոգետեսակների մասին գիտելիքը գործարարներին կօգնի ավելի լավ ճանաչել և հասկանալ մարդկանց, նրանց վարքագծային բնութագրերը, ինչը կարևոր է բանակցությունների, թիմային աշխատանքի, նոր աշխատակիցների ընտրության, ինչպես նաև հաճախորդների և գործընկերների հետ շփումների ընթացքում: