«Գաղափարահեն բիզնեսի ալգորիթմը» Արմեն Ղազարյանի հետ
16 Sep 2024
16 Sep 2024
«Գաղափարահեն բիզնեսի ալգորիթմը» թեմայով հանդիպման շրջանակում «Մանթաշյանց» Լոռիի ակումբականները հանդիպեցին «Ակադեմիա միաբանություն», «Գարեջրի ակադեմիա», «Էթնոգրաֆ» ռեստորանների, «Էպոս» պատմամշակույթաին փակ ակումբի, «Նինկասի» գարեջրի գործարանի, «Ակադեմիա իվենթ» միջոցառումների կազմակերպման հիմնադիր՝ Արմեն Ղազարյանի հետ։
Արմեն Ղազարյանը ակումբականներին ներկայացրեց բիզնեսի համակարգերի և գաղափարի մասին համապարփակ տեղեկատվություն ինչպես նաև ծանոթացրեց բիզնեսավարման, արդյունավետ կառավարման գործիքների մասին ամենակարևոր քեյսերին։
Հանդիպման ավարտն առանձնացավ ինտերակտիվ քննարկմամբ, որը նոր նեթվորքի հնարավորություն ընձեռեց ակումբականներին։