Աշխատանքային այց Սյունիք՝ Կապան

23 Sep 2024

Աշխատանքային այց Սյունիք՝ Կապան

Մանթաշյանց գործարարների ակումբի ներկայացուցիչները հանգստյան օրերին աշխատանքային այցով Կապանում էին։ Այցի շրջանակում ակումբականները հանդիպեցին ՀՀ ֆինասների փոխնախարար Ավագ Ավանեսյանին, ով ներկայացրեց «Պետական գնումների օրենքի փոփոխությունների կոնցեպտը» թեմայով ելույթը։ 

Նոր գործարար կապեր հաստատելու նպատակով և Սյունիքի մարզում համագործակցությունների ակտիվացմանն ուղղված քայլերից մեկն էլ Sales Camp ձևաչափով հերթական հանդիպումն էր, որի ընթացքում ակումբականներն անձամբ ծանոթացան միմյանց բիզնեսներին։