Աշխարհի 10-ը քաղաքից 100-ից ավելի բիզնես երկու օրով մեկ հարթակում են հավաքում Մանթաշյանց բիզնես ակումբն ու Big projects ընկերությունը։
Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Մանթաշյանց գործարարների ակումբի համահիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանն ու Big Projects ընկերության համահիմնադիր, տնօրեն Համլետ Խնկոյանը խոսեցին էքսպոյի նպատակի և սպասվելիք զարգացումների մասին։
Հոկտեմբերի 18-ին և 19-ին Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում Մանթաշյանց գլոբալ էքսպո 2024-ին ներկայացված կլինեն ակումբի բիզնեսները։ Սա յուրահատուկ հարթակ է լինելու ոչ միայն բիզնեսների համագործակցության համար, այլև նպաստելու է պետություն-մասնավոր երկխոսության ապահովմանը՝ ուղղակիորեն ազդելով պետության տնտեսական ցուցանիշների աճին։
Հենց այս նպատակով Mantashyants Global EXPO 2024-ի շրջանակում ներկայացվածություն են ունենալու նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ Ֆինանսների նախարարությունը։