Targeting ընկերության համահիմնադիր Գոռ Կարապետյանը ակումբականներին ներկայացրեց «5 մարքեթինգային հարթակ, որտեղ հաճախորդները Ձեզ են փնտրում, բայց գտնում են Ձեր մրցակիցներին» թեմայով ելույթը։
Արհեստական բանականության և որոնողական համակարգերի անընդհատ աճող կարևորությունը:
«Բանալիներ», որոնք կբացեն դեպի պոտենցիալ հաճախորդներ տանող ճանապարհը՝ ուղիղ առաջարկվող պրոդուկտի դռան մոտ:
Հանդիպումն անցավ ակտիվ հարց ու պատասխան ձևաչափով՝ մասնակիցները քննարկեցին ոլորտին վերաբերող կարևոր հարցեր և ստացան մի շարք արժեքավոր խորհուրդներ։