Զրոյից մինչև մասշտաբային բիզնես. Գործարար աճի 5 փուլ

02 Jul 2025

Զրոյից մինչև մասշտաբային բիզնես. Գործարար աճի 5 փուլ

Mantashyants Global Business Forum 2025 — Օր 2

Կայացավ Mantashyants Global Business Forum 2025-ի հատուկ հանդիպումը բիզնեսի կառավարման ոլորտի միջազգային փորձագետ Ալեքսանդր Վիսոցկու հետ։

«Զրոյից մինչև մասշտաբային բիզնես. Գործարար աճի 5 փուլ» թեմայով իր ելույթում Վիսոցկին ներկայացրեց, թե ինչպես են հազարավոր բիզնեսներ անցել ձեռքով կառավարվող ռեժիմից դեպի կառուցվածքային, ազատ ու մասշտաբային զարգացում։

Միջոցառմանը մասնակցում էին հարյուրավոր գործարարներ, ովքեր անձամբ տեղեկացան․

Բիզնեսի աճի 5 փուլերի մասին,

Ինչպես դուրս գալ մշտական վերահսկողության ցիկլից,

Եվ կառուցել համակարգ, որտեղ բիզնեսը վաստակում է՝ առանց սեփականատիրոջ մշտական ներգրավվածության։

Միջոցառման ավարտին հյուրերը հնարավորություն ունեցան հարցեր ուղղել Ալեքսանդր Վիսոցկուն, իսկ հետո՝ շարունակել շփումն ու համագործակցությունները նեթվորքինգի ընթացքում։