Տնտեսական ոլորտին առնչվող հանդիպումների շարք

01 Nov 2024

Տնտեսական ոլորտին առնչվող հանդիպումների շարք

«Մանթաշյանց» գործարարների ակումբի կողմից կրկին մեկնարկել է Հայաստանի տնտեսական ոլորտին առնչվող ԶԼՄ դաշտի ներկայացուցիչների համար կազմակերպվող թեմատիկ հանդիպումների շարքը։

Առաջին հանդիպումը «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանի հետ էր, ով ներկայացրեց իրականացվող ծրագրի նպատակն ու սպասվող հանդիպումների բովանդակությունը։

Երկրորդ հանդիպումը կազմակերպվեց Mane Tiles ընկերության գործարանում։ Ընկերության տնօրեն Անժելա Մանուկյանը ներկայացրեց Mane Tiles–ի ստեղծման պատմությունն ու ծանոթացրեց սալիկների և սպասքի պատրաստման գործընթացին:

Այս անգամ ելնելով պահանջարկից ծրագրի մասնակցության հնարավորություն տրվեց ոչ միայն լրատվամիջոցներում աշխատող լրագրողների ու խմբագիրների, այլ նաև տարբեր ընկերություններում գործունեություն ծավալող հանրային կապերի բաժնի և մարքեթինգի ոլորտի ներկայացուցիչների:

Ծրագրի ընթացքում մասնակիցների համար կկազմակերպվեն․ ինտերակտիվ քննարկումներ (նեթվորք) Հայաստանի խոշոր գործարարների հետ, այցեր հայկական արտադրանք ստեղծող ընկերություններ, ինչը հնարավորություն կընձեռի ոլորտի ներկայացուցիչներին գործնական ուսումնասիրություններ կատարել Հայաստանի տնտեսական իրականության վերաբերյալ։