Ալեքսանդր Մանթաշյանց 183

03 Mar 2025

Ալեքսանդր Մանթաշյանց 183

Այսօր հայ նշանավոր գործարար ու բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է։ «Մանթաշյանց» բիզնես ակումբի անդամները հարգանքի տուրք են մատուցել՝ ծաղիկներ խոնարհելով գործարարի արձանի մոտ։

Մարտի 3–ը Հայաստանում ի պատիվ Ալեքսանդր Մանթաշյանցի նաև նշվում է գործարարների օր։ Այս առանձնահատուկ օրը՝ ընդգծում է ամբողջ աշխարհում հայ գործարար համայնքի ակտիվ գործունեության կարևորությունը։

Ալեքսանդր Մանթաշյանցը իր կյանքի և գործունեության ընթացքում ոչ միայն հասավ գործարարության բարձրագույն ձեռքբերումներին,այլ նաև գործադրեց կարևոր քայլեր բարեգործության ասպարեզում՝ նպաստելով Հայաստանի սոցիալ–տնտեսական առաջընթացին և տարբեր ոլորտներում հայերի բարեկեցության ապահովմանը։