Մենք այսուհետ ունենք մեր պաշտոնական ներկայացուցիչը Ինդոնեզիայի Հանրապետությունում։
ILA Global Consulting -ի հիմնադիր Կորյուն Թորոսը և «Մանթաշյանց» գործարարների ակումբն այսուհետ կսկսեն նոր համագործակցությունների շղթա, որը նպատակադրված է ակտիվացնելու բիզնես կապերը նաև 261 մլն․ բնակչություն ունեցող երկրում։
Կորյուն Թորոսը կլինի «Մանթաշյանց»-ի դեսպանը Ինդոնեզիայի Հանրապետությունում։
«Մանթաշյանց դեսպան»-ը նոր նախաձեռնություն է, որի նպատակն է ունենալ ներկայացուցիչ այն երկրներում,քաղաքներում, որտեղ հայ համայնքը փոքր է և մասնաճյուղ ունենալու պոտենցիալ չունենք։
«Մանթաշյանց դեսպան»- ը ակումբականների համար օգտակար կլինի տվյալ տարածքում գործարքներների հաստատման , արտահանման և ներմուծման գործում։