Բիզնեսը որպես սպորտ

20 May 2025

Բիզնեսը որպես սպորտ

Բիզնեսը երբեմն մարզահրապարակ է, երբ խաղը թեժ է, բայց հաղթում են պատրաստվածները։

Mantashyants Open Events-ի շրջանակում բիզնեսը հանդիպեց սպորտին։ Մոսկվայից ժամանած Վլադիմիր Վոլոշինը՝ IRONSTAR-ի, NEWMAN SPORT-ի համահիմնադիրն ու սպորտային ձեռներեցը, կիսվեց հաղթանակի իր բանաձևով՝ կարգապահություն, պատրաստվածություն, թիմ։

Նրան միացավ Սարգիս Բազինյանը՝ անվտանգության ոլորտի միջազգային փորձագետ, ով հավատում է, որ բիզնեսն էլ մարտ է, որտեղ գործում են ռազմավարությունն ու կամքի ուժը։

Սա պարզապես միջոցառում չէր։

Սա հանդիպում էր նրանց հետ, ովքեր հաղթել են՝ մարզադահլիճում, բիզնեսում ու կյանքում։