Օրերս տեղի ուեցավ հանդիպում–բիզնես ընթրիք Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի անդամների հետ։
Հանդիպմանը ներկա էին էներգետիկայի, շինարարության, առևտրի և այլ ոլորտների ներկայացուցիչներ։ Ակումբականները հյուրերի հետ ակտիվ քննարկումներ ունեցան նոր բիզնես գաղափարների և համագործակցության մասով։
Նմանատիպ հանդիպումներն օգնում են գործարարներին նոր և հաստատուն տնտեսական կապեր ստեղծել հարևան երկրների շուկաներում։