25 Jun 2025
Կայացավ «Gen.E: Entrepreneurial Lab» ծրագրի երկրորդ հոսքի բիզնես նախագծերի շնորհանդեսը:
«Մանթաշյանց» ակումբի պատանիների համար նախատեսված այս դասընթացները նպաստում են նրանց նախաձեռնողականության զարգացմանն ու գործարար մտածողության ձևավորմանը։ Մեր պատանի ուսանողները 4 ամիս շարունակ աշխատել են իրենց բիզնես գաղափարների վրա, որոնք շնորհանդեսի ժամանակ ներկայացվեցին որպես արդեն կյանքի կոչվող նախագծեր։
Յուրաքանչյուր նախագիծ խոսում էր երազանքների, քրտնաջան աշխատանքի և նորարարության մասին։