«Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամները բիզնես այցով «Դալան» տեխնոլոգիական կենտրոնում էին։ Ակումբականները շրջայց կատարեցին շին հրապարակով՝ միաժամանակ ծանոթանալով տարվող աշխատանքների ընթացքին։
«Դալան» տեխնոլոգիական կենտրոնը տարածաշրջանի համար աննախադեպ բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիական կենտրոն է: Այն իր մեջ կներառի գրասենյակային տարածքներ, մարզական և գիտակրթական կենտրոններ, հանրային տարածքներ։
Շենքի ընդհանուր մակերեսը կկազմի մոտ 158 000 քմ։ Շենքերի վաճառքը բացառիկ իրավունքով ստանձնել է RED Invest Group ընկերությունը։