«Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամները բիզնես այցով հյուրընկալվել էին PORT88 ընտանեկան ժամանցի կենտրոնում։
Ակումբականները ծանոթացան կենտրոնի գործունեությանը և յուրահատուկ խաղային կոնցեպտին, որը լիարժեք ադապտացված է ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար՝ թիմային խաղերի և teambuilding-ի ձևաչափով։

Հյուրերը հնարավորություն ունեցան բաժանվել թիմերի, մասնակցել տարբեր ինտերակտիվ խաղերի, փորձարկել կենտրոնի նորարարական լուծումներն ու խաղային մեխանիկան՝ զուգահեռ ամրապնդելով համագործակցային հմտությունները։
Օրն անցավ էներգիայով, ժպիտներով և հետաքրքիր տպավորություններով լի մթնոլորտում։