Բիզնես այց «Ռոյալ Արմենիա» ընկերություն

12 Mar 2025

Բիզնես այց «Ռոյալ Արմենիա» ընկերություն

«Մանթաշյանց» ակումբի գործարարները բիզնես այցով «Ռոյալ Արմենիա» ընկերության արտադրամասում էին։ Շրջայցի ընթացքում ակումբի անդամները ծանոթացան ընկերության գործունեությանն ու արտադրական պրոցեսին։

«Ռոյալ Արմենիա» կանաչ սուրճի վերամշակմամբ և փաթեթավորմամբ զբաղվող առաջին ընկերությունն է Հայաստանում:

«Ռոյալ Արմենիա»-ն սուրճի բարձրորակ հումք է ներկրում Բրազիլիայից, Կոլումբիայից, Վիետնամից, Ինդոնեզիայից և այլ երկրներից: